ՀՀ և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին. ԱԽ քարտուղար

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 13, 2022

Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին, այստեղ մնում է փոխադարձ համաձայնության գալ, որ սա ընդունում ենք որպես հիմք, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման, ընդունենք այդ սահմանը, ապահովագրենք Հայաստանի 29800 քառ․ կմ տարածքը և առաջ շարժվենք։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք սրանք ընդունված սկզբունքներ են, Արմեն Գրիգորյանը նշեց, որ ընդունված են, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր եւ դելիմիտացիան պետք է  կատարեն:

«Մեխանիզմների հարցում դեռևս հստակություն չկա, բայց կա ընկալում, որ այս ուղղությամբ պետք է շարժվենք»,- հավելեց նա:

Կիսվել