ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 25, 2026

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել նրա դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում։

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը և դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությանը։

Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը նաև տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։

Ընդգծվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման ու բազմաբովանդակ զարգացման համար։

Ռուբեն Ռուբինյանը և Ֆլորիան Էսկյուդիեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Կիսվել