ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Աննա Անտոնյան Հուլիս 07, 2025

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ. Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և մաղթել մասնագիտական նորանոր հաջողություններ:

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և դիվանագիտական առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստան-Շվեդիա երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ շեշտելով միջխորհրդարանական զարգացող համագործակցությունը: Պ. Սվենսոնը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Կիսվել