Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ։ Վերջինս հորդորել է Ուկրաինայում լարված իրավիճակին լուծում տալ դիվանագիտական ճանապարհով։
Երկու կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ծառացած խնդիրը , Էրդողանը ներկայացրել է ՆԱՏՕ֊ի դիրքորոշումը ։