Հազարավոր հարցաքննություններ են իրականացվել, գործը տեղից շատ է շարժվել․ Արթուր Դավթյանը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող ընտրակաշառքի գործի մասին

Աննա Անտոնյան Ապրիլ 30, 2021

 

ԻՐԱՎՈՒՆՔ 

Գործը տեղից շատ է շարժվել, այդ քրեական գործով քրեական հետապնդման ենթարկված տասնյակ անձինք կան, շատ մեծ ծավալներով՝ տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մոտ մեկ տարի առաջ ինքը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն, բայց այժմ այդ գործը, կարծես, տեղից չի շարժվում։ 

«Այսինքն՝ հետապնդման մարմինը հազարավոր հարցաքննություններ է իրականացրել։ Պետք է ամբողջականացվեն քննության տվյալները, վերջում տրվի քրեաիրավական համարժեք գնահատական»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ:

Կիսվել