Ռուսաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, անհապաղ մշակեց համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Վլադիմիր Մեդինսկու գլխավորած մեր պատվիրակությունը պատրաստ է ներկայացնել այս հուշագիրը ուկրաինական պատվիրակությանը և տրամադրել անհրաժեշտ բացատրությունները հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում»,- ասել է Լավրովը։