Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

Աննա Անտոնյան Մարտ 29, 2022

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է

 «Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։

Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։

Կիսվել