Ադրբեջանը բաց, ակնհայտ, ամեննաբարձր մակարդակով հայտարարում է, որ հայկական էթնիկ տարրի ներկայությունը իր հարեւանությամբ ներկայացնում է իր համար վտանգ

Աննա Անտոնյան Մայիս 08, 2022

Ադրբեջանը բաց, ակնհայտ, ամեննաբարձր մակարդակով հայտարարում է, որ հայկական էթնիկ տարրի ներկայությունը իր հարեւանությամբ ներկայացնում է իր համար վտանգ և իր պետական,ազգային տեսլականը/գաղափարախոսությունը/մարտավարությունը ՄԻՇՏ միտված է լինելու Հայաստանի և հետեւաբար հայկական տարրի չեզոքացման/ոչնչացման ուղղությամբ։


Ասեմ ավելին, թուրք-ադրբեջանական տանդեմը հարկ չի համարում նույնիսկ քողարկել իր նպատակները, բացեիբաց հայտարարելով, որ օրինակ Հայաստանը չպիտի բանակ ունենա կամ հայերը իրավունք չունեն բազմանալ։


Հայաստանի և Թուրքիայի բանագնացները ինչի° մասին են խոսում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անվանում է Ցեղասպանության հեղինակ  Էնվեր փաշային <<լուսահոգի>> իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն ցինիկ ժպիտը մրթին հայազգի ցուցարարներին ցուցադրում է հայասպան  <<Գորշ գայլեր>> տեռորիստական կազմակերպության մատնանշանը։


Իսկ եթե զերծ մնալ ավելորդ հուզականությունից, ապա բավական է պարզապես ծանոթանալ Թուրքիայի ՊԵՏԱԿԱՆ <<Մեկ թուրքական գոտի>> տեսլականին, որը իր հերթին հանդիսանում է Մեծ Թուրանի իրագործման հստակ նախագիծ և համաձայն այդ նախագծի մենք պետք է վերանանք։Մեռնենք։Չեզոքանանք։


Կամ օրինակ Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարվում է վայրենի,քոչվոր թուրքալեզու ցեղերի առաջնորդի (Ալհամ Ալիև) կողմից  <<ադրբեջանցիների>>  իբր <<պատմական>> ժառանգություն, որը իրենք <<պարտավոր են վերադարձնել>>։


Գիտեմ ինչ կասեք...կասեք, որ հազար անգամ սրա մասին գրել եմ, ասել եմ, բղավել եմ բոլոր հնարավոր հարթակներից։

Այո, ճիշտեք։


Ասել եմ, ասում եմ և կրկին հազար անգամ ասելու եմ, մինչեւ մենք բոլորս չհասկանանք, որ հանձնելով Արցախը թուրքին մենք չենք կարող <<գնել>> անվտանգություն։


Կրկնելու եմ այնքան , մինչև չհասկանանք, որ  վաճառելով թուրքին մեր հերոս եղբայրների սխրանքները, մեր անմեղ զոհերի հիշատակը, մեր երեխաների կյանքը և ապագան, մենք դիմացը չենք ստանա խաղաղություն։


ԵՒ ի վերջո ,մենք պետք է հասկանանք շատ պարզ մի ճշմարտություն։


Իշխանությունների որդեգրած <<խաղաղություն դարաշրջան>> թրքահաճո քաղաքականությունը երաշխավորված բերելու է  ՊԱՏԵՐԱԶՄ։


Իսկ <<Ապագա Կա>> յի տեսլականը, որը փաթաթում են մեր վզին, երաշխավորված բելերու է ԱՐՀԱՎԻՐՔ մեր բոլորիս տուն։


Վերջ։

Գրում է Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել