Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույցը

Աննա Անտոնյան Հուլիս 02, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել, որը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության և առևտրատնտեսական փոխգործակցության արդիական հարցեր և համատեղ ներդրումային նախագծերի ընթացքը։ Հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում կոոպերացիայի ընդլայնմանը։
Կողմերը կարևորել են գիտատեխնոլոգիական, կրթական և մշակութային ոլորտներում կապերի խորացումը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստանում ընթացող ներքաղաքական կարևոր զարգացումների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացի ֆոնին։

Կիսվել