Հայկական ավիաընկերությունները կկարողանան առաջիկա 2 տարում դուրս գալ Եվրոպական հանձնաժողովի «սեւ ցուցակից». պաշտոնյա

Աննա Անտոնյան Հունվար 16, 2023

Հայկական ավիաընկերություններն առաջիկա 2 տարում կարող են հանվել Եվրոպական հանձնաժողովի «սեւ ցուցակից»։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 16-ին ասել է հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Փոխնախարարը, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ կնքել են «Համաձայնագիր ընդհանուր ավիացիոն գոտու մասին», որը վավերացվել է անցած տարվա դեկտեմբերին։ «Այդ համաձայնագրով Հայաստանի օրենսդրությունում առաջիկա 2 տարում նախատեսված է եվրոպական բազմաթիվ դիրեկտիվների չափանիշների եւ նորմերի ներառում»,- նշել է Սիմոնյանը։

Փոխնախարարի խոսքով՝ այդ չափանիշներին համապատասխանությունը կհանգեցնի «սեւ ցուցակից» ավիաընկերությունների զուգահեռ դուրս գալուն։ «Մոտ 50 սխալներից, որոնք նախկինում թույլ էին տրվել, 27-28-ն արդեն ուղղվել են։ Գործընթացը շարունակվում է։ Երբ հասնենք սխալների լիակատար վերացմանը, խնդիրն, ամենայն հավանականությամբ, կլուծվի»,- ասել է պաշտոնյան։ 

Կիսվել