Հայաստանը ողջունում է ԵՄ առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ խորհրդի որոշումը, X-ի իր էջում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից է: Բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրի աջակցությունը և տեղում նրանց մասնակցությունը»,- ասել է արտգործնախարարը։
ԵՄ խորհուրդն այսօր որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը երկարաձգել մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։