Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգն առաջ մղել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով», - ասել է Գրիգորյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Արդեն հինգ օր է, ինչ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում սահմանին կրակոցների վերաբերյալ: