Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Աննա Անտոնյան Մարտ 06, 2025

ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիք կստեղծվի: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

«Հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը՝ նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (այսուհետ՝ ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից  պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով  կցորդ նշանակելը և հավատարմագրելը», — ասված է որոշման հիմնավորման մեջ:

Կիսվել