Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 21, 2023

Հետեւելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը՝ ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ի X-ի էջից:

«Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել