Հայաստանի գլխավոր տոնածառը ամենաբարձրների թոփ-3-ում է ԱՊՀ երկրների շարքում

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 19, 2022

ТурСтат պորտալը ներկայացրել է ԱՊՀ պետությունների մայրաքաղաքների այս տարվա ամենաբարձր տոնածառների վարկանիշը։

Թուրքմենստանի, Հայաստանի եւ Ուզբեկստանի մայրաքաղաքներում տեղադրվել են ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա տոնածառները։

ТурСтат-ի տվյալներով՝ ԱՊՀ-ում ամենաբարձր տոնածառների առաջին եռյակում են Աշգաբադը (43 մետր), Երեւանը (37 մետր) եւ Տաշքենդը (35 մետր)։

Հայաստանի գլխավոր ամանորյա տոնածառի, որը տեղադրվել է Երեւանի Հանրապետության հրապարակում, լույսերը հանդիսավոր վառվել են դեկտեմբերի 5-ին, Junior Eurovision Song Contest 2022-ի բացման արարողության ժամանակ։

Վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրներում ամանորյա գլխավոր տոնածառների  բարձրության հետազոտության արդյունքներով։

Կիսվել