Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային նախագծերի իրականացումը Հարավային Կովկասը կվերածեն լոգիստիկ կենտրոնի:
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Խաչատուրյանը նշել է, որ ինքը և Կավելաշվիլին քննարկել են տարածաշրջանային հարցեր, Բաքվի և Երևանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի դրույթները և տնտեսական օրակարգը։
«Մեր համագործակցությունը, որը հիմնված է ինքնիշխանության, ինքնության և փոխադարձ հարգանքի վրա, չափազանց կարևոր է։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև համապատասխան նախագծերի իրականացումը Հարավային Կովկասը կվերածեն լոգիստիկ կենտրոնի։ Բարգավաճման ապահովումը մեր համատեղ պատասխանատվությունն է, և մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունները խորացնելու համար»,- ասել է նա։