Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում իրավիճակը

Աննա Անտոնյան Ապրիլ 12, 2025

2025 թվականի ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին  գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։ Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Կիսվել