Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Աննա Անտոնյան Փետրվար 06, 2025

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Կիսվել