Հայաստան կայցելի Վրաստանի ԱԳ նախարարը․ Միրզոյան

Աննա Անտոնյան Հունիս 05, 2025

Առաջիկա օրերին սպասվում է նաև Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի այցը Հայաստան։ Այսօր Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հայտնել է, որ այցը նախատեսված է Հայաստանում Վրաստանի մշակութային օրերի շրջանակներում։

«Կարծում եմ հնարավորություն կունենանք նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպել», - ասել է Արարատ Միրզոյանը։

Կիսվել