Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը

Աննա Անտոնյան Մայիս 20, 2025

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկանում է Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից: 

«Իմ հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը», - գրել է Սուրեն Պապիկյանը: 

Օրակարգի մանրամասները դեռևս չեն հրապարակվել: 


Կիսվել