Առեւտրի ավելացման եւ արդյունաբերության զարգացման հարցերում Հայաստանի ու Բելառուսի հետաքրքրությունները համընկնում են

Աննա Անտոնյան Նոյեմբեր 26, 2021

Առեւտրի ավելացման եւ արդյունաբերության զարգացման հարցերում Հայաստանի ու Բելառուսի հետաքրքրությունները համընկնում են։

Պետք է ընդգծեմ երկու կարեւոր գործողություն, որ պետք է իրականացնենք երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար՝ մեր երկրների կոոպերատիվ կապերի ամրապնդում եւ համատեղ ձեռնարկությունների հիմնում։ Այստեղ կան համագործակցության լայն հնարավորություններ, որոնց շուրջ կտարվեն ակտիվ աշխատանքներ։ 


Այսօր Մինսկում իմ գործընկեր, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժանի հետ ստորագրեցինք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, որով ամրագրված են այս եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններ, որոնցով պետք է առաջնորդվենք առաջիկայում։

Կիսվել