Ըստ պարբերականի՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:
«Այսինքն՝ մարդիկ չլինեն, որ եթե մանդատ ստանալու հերթն իրենց հասնի, ինչ-որ խաղերի մեջ մտնեն իշխանության հետ ու համաձայնեն «Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան գնալ»,- ասել է թերթի զրուցակիցը:
«Ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից, սակայն նա հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:
Օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թևն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: Այս դիտարկմանը Մանուկյանն այսկերպ է արձագանքել. «Շնորհակալություն գնահատականի համար»: