Հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Մակրոնի հայտարարությունը կոռեկտ չէ․ Պուտին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 14, 2022

ԱՊՀ գագաթաժողովում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  հայտարարությունը կոռեկտ չէ եւ անընդունելի է, գրումէ ՏԱՍՍ-ը։

«Զարմանքով ընթերցեցի երեկ Ֆրանսիայի նախագահի կողմից արված մեկնաբանությունը։ Կարծում եմ՝ նման հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ այդ հայտարարությունը կոռեկտ չէ եւ անընդունելի է։

«Հնարավորություն կլինի, եւ մենք կքննարկենք այդ հարցը Ֆրանսիայի նախագահի հետ»,-հավելել է Պուտինը։

Կիսվել