Այս հաղթանակը Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանն է նվիրել
Աննա Անտոնյան
Նոյեմբեր 09, 2021
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Իլհամ Ալիեւը կիրթ ու կառուցողական մարդու տպավորություն է թողնում, նա արդեն պայմանավորվել էր Իլհամի հետ; Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախ՛ի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, նա մտածում էր միայն Ադրբեջանի ժողովրդին ընդունելի լուծման մասին։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք մի բան, ինչ էլ որ լին ի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Պատերազմի առաջին օրը պարտությունից խոսեց իրեն գերագույն գլխավոր հրամանատար ինքնահռչակած, իր զորավարական ունակություններին կասկածողների վրա մուննաթ եկածը, ով արդեն գիտեր պարտության մասին։ Սակայն նա գիտենալով այդ՝ պատերազմի ընթացքում առնվազն 2 անգամ մերժեց ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկները, դառնալով հազարավորների զոհվելու պատճառ։
Ոսկան Սարգսյան
Կիսվել