ՀԱՊԿ առաքելությունը դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի սահման չի հասել. Պեսկով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 14, 2022

ՀԱՊԿ առաքելությունն առայժմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի սրացման գոտի չի եկել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«(ՀԱՊԿ առաքելությունը առայժմ, որքան գիտեմ, չի եկել։ Այնուամենայնիվ, որոշումը միայն երեկ ուշ երեկոյան է ընդունվել, այն դեռ պետք է ձեւակերպվի, պետք է տեղ հասնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Կիսվել