Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ

Աննա Անտոնյան Ապրիլ 08, 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:

Հայտնում են նախագահի մամլո ծառայությունից 

Կիսվել