Վահան Քերոբյանը հանդիպել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Աննա Անտոնյան Փետրվար 03, 2022

Նոր ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝


Agroittica - պլանավորում են Հայաստանում ներդնել 25մլն եվրո և կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։


Torri Solare - պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն


Mea - պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։


Cinausero Unika - պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա։ Իտալիայի իրենց ֆերմայում, որտեղ աճեցնում են 15հզ գլուխ խոզ, աշխատում է 3 (երեք) հոգի։

Գրում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել