Համբուրգում Հելոուինի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել

Աննա Անտոնյան Նոյեմբեր 01, 2023

Համբուրգում երեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ինՀելոուինի տոնակատարությունների ժամանակ մի քանի հարյուր հոգուց բաղկացած ամբոխը անկարգություններ է կազմակերպելինչի հետևանքով ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառելհաղորդում է dpa-ն։

Սկզբում քաղաքի հարավային թաղամասում հավաքվել էր մոտ 200 մարդհիմնականում երիտասարդներապա նրանց թիվը հասել է 300-350-ի։ Հավաքվածները հրաժարվել են ցրվել՝ չնայած ոստիկանության բազմիցս պահանջներինհայտնում է DW-ն։

Ոստիկանության տվյալներով՝ ճայթրուկներ են նետվել իրավապահների վրաիսկ ոստիկանները փորձել են հետ մղել ամբոխին և կիրառել ջրցան մեքենաներԲացի այդձերբակալություններ են կատարվելգրում է dpa-ն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Քաղաքի մեկ այլ հատվածում մոտ 50 երիտասարդներ ճայթռուկներ են արձակելվնասել խանութների ցուցափեղկերն ու այրել աղբի տարաները։

Կիսվել