Երևանում կայացել է հայ-ռուսական գործարար համաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը

Աննա Անտոնյան Փետրվար 24, 2022

 Երևանում կայացել է հայ-ռուսական գործարար համաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

«Անհրաժեշտ է ակտիվացնել արդյունաբերական կոոպերացիան և համատեղ կորպորացիաների և արտադրությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան լինել առավել մրցունակ։ Անհրաժեշտ է նաև կառուցել կազմակերպչական-լոգիստիկ շղթաներ, ստեղծել արտահանմանն աջակցող կենտրոններ փոքր և միջին բիզնեսին օժանդակելու նպատակով», - նշել է նախարարի տեղակալը։

 Համաժողովին հաջորդել են հայ և ռուս գործարարների B2B հանդիպումները, որոնք անց են կացվել 3 թեմաներով՝

Էներգետիկա, ենթակառուցվածքների զարգացում,

Կոմունալ և գյուղտեխնիկա, հասարակական տրանսպորտ,

Բարձր տեխնոլոգիաներ և ՏՏ ոլորտ։

Կիսվել