• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր` առանձնատուն կառուցելու փաստով. «Հետք»

Աննա Անտոնյան Հունիս 04, 2024

Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՏԿԵ նախարարի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Ստուգումների համար առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազության դիմումը, որին էլ նախորդել էր «Հետքի»-ի հոդվածը։

Մայիսի 16-ին «Հետքը» հրապարակել էր «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հոդված։ Հրապարակման մեջ ներկայացրել էինք Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գտնվող հողամասի ձեռքբերման և կառուցապատման մանրամասները։ Նախարարը պարզաբանել էր, որ տունը կառուցվում է ծնողների համար եղբայրների միջոցով, որոնք արտագնա աշխատանքի միջոցով են գումար վաստակել։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքներին իրավական պատշաճ գնահատական չտալու հարցերին, հակադարձել է, որ եթե հիմքեր լինեն, քրեական վարույթներ կնախաձեռնվեն։

«Ես ոչ մի բանից չեմ կաշկանդվում՝ ո՛չ անձերից, ո՛չ այդ մարդկանց զբաղեցրած պաշտոններից»,- նշել է Սասուն Խաչատրյանը և հայտարարել, որ ՔՊ-ականների վերաբերյալ որոշումներ կայացնելուց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի խորհրդակցում։

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի օրը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Ֆրանսիայում խուզարկություն է անցկացվել Մարին Լը Պենի գլխավորած կուսակցության գրասենյակում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Բաքվի ախորժակը բացվել է, հիմա էլ Ամարասն են ուդիական հռչակում․ Աբրահամյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի օրը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Ֆրանսիայում խուզարկություն է անցկացվել Մարին Լը Պենի գլխավորած կուսակցության գրասենյակում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2026

Բաքվի ախորժակը բացվել է, հիմա էլ Ամարասն են ուդիական հռչակում․ Աբրահամյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Աննա Անտոնյան Նոյեմբեր 18, 2026

Պատգամավորի կարծիքով՝ միայն տուգանքների բարձրացմամբ խցանումների խնդիրը չի լուծվի

Աննա Անտոնյան Նոյեմբեր 17, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: