Հաճույքով կհանդիպեմ Թրամփին. Պուտին

Աննա Անտոնյան Փետրվար 19, 2025

«Ես հաճույքով կհանդիպեմ Թրամփին, վաղուց չեմ տեսել նրան», - այսօր Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը չի նշել հնարավոր բանակցությունների ժամկետները՝ ընդգծելով միայն, որ «հանդիպումը պետք է նախապատրաստել, որպեսզի արդյունք լինի»։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ որևէ մեկը չի պատրաստվում Ուկրաինային դուրս թողնել բանակցային գործընթացից։

Պուտինը, սակայն, նույն կարծիքին չէ եվրոպացիների մասով։

«Մենք չենք շահարկում այն, ինչ կատարվում է այսօր Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև, սակայն այդ ամենի մեղավորը եվրոպացիներն են», - նշել է Ռուսաստանի նախագահը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և ԵՄ մի շարք պետությունների միջև ծագած հակասությունները։

«Եվրոպացի առաջնորդների հանդեպ Թրամփի զսպվածությունը ինձ զարմացնում է՝ հաշվի առնելով, թե այդ մարդիկ ինչ էին անում ընտրություններից առաջ», - նշել է Պուտինը։

Կիսվել