• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Գուտերիշը կարծում է, որ աշխարհը կրկին բախվել է միջուկային զենքի կիրառման սպառնալիքին

Աննա Անտոնյան Օգոստոս 06, 2024

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ աշխարհը կրկին բախվել է միջուկային զենքի կիրառման սպառնալիքին։ Այս մասին նա հայտնել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման 79-ամյա տարելիցի առիթով արած ուղերձում, որը հիշատակի արարողության ժամանակ ընթերցել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի  լիցքաթափման հարցերի գծով տեղակալ Իձումի Նակամիցուն։

«Միջուկային զենքը եւ դրա կիրառման սպառնալիքները միայն պատմության դասագրքերի էջերում չեն։ Նման ամենօրյա հռետորաբանություն նորից հնչում է միջազգային հարաբերություններում»,- նշել է Գուտերիշը՝ ընդգծելով, որ դա իրական սպառնալիք է, որն այժմ կանգնած է աշխարհի առջեւ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ միջուկային զենքի սպառնալիքի վերջնական վերացման միակ միջոցը դրանից լրիվ հրաժարումն է։ «Միջուկային պատերազմում հաղթողներ լինել չեն կարող, եւ այդ պատերազմը ոչ մի դեպքում սկսել չի կարելի»,- նշել է նա։

Գուտերիշը իր ուղերձում, ինչպես եւ նախորդ տարիներին, չի հիշատակել ԱՄՆ-ը որպես երկիր, որը ատոմային ռմբակոծման է ենթարկել ճապոնական քաղաքները 1945թ.։

Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումները ԱՄՆ-ը իրականացրել է Երկրորդ  համաշխարհային պատերազմի ավարտին՝ նպատակ հայտարարելով Ճապոնիայի կապիտուլյացիայի արագացումը։ Սա մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակն է։ Միացյալ Նահանգները մինչ օրս չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը՝ այդ գործողություններն արդարացնելով «ռազմական անհրաժեշտությամբ»։

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ՏԿԵ նախարարը և Լայպցիգի քաղաքապետը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ՏԿԵ նախարարը և Լայպցիգի քաղաքապետը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: