ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան եւ ստուգատես անցկացրել

Աննա Անտոնյան Հունիս 20, 2023

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչին ընդառաջ այցելել է կենտրոնական հավաքակայան: Այս տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նա շարային ստուգատես է անցկացրել` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։

Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, բուժզննման եւ վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Կիսվել