Արձանագրվել է խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 07, 2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկում  իրականացնել շաքարավազի շուկայում։ 

Հանձնաժողովն արձանագրել է խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։ 

Շաքարավազի գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ և հարցումներ է իրականացնում։ 

Հարկ է հավելել նաև, որ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդի որևէ դրսևորում չի արձանագրվել։

Կիսվել