Գեղարքունիքի Կութ գյուղում հիմնականում օդ ուղղված կրակոցներ են եղել. ՊՆ

Աննա Անտոնյան Մայիս 27, 2021

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ են եղել, տեղեկությունները հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Կրակոցներ լսվել են, դրանք հիմնականում օդ են ուղղված եղել: Տուժածներ չկան», - Aysor.am-ին հայտնեցին նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:

ՊՆ-ն հրապարակել է զինծառայողների անունները: Նրանք պայմանագրայիններ են:

Կիսվել