Գերմանիայում ուսանողները ձեռքերն օճառելիս ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև 300 լիտր չխշշա, չենք լվացվի. Փաշինյան

Աննա Անտոնյան Մայիս 02, 2024

Կառավարության այսօրվա՝ մայիսի 2-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց մի բլոգերի, ով պատմել էր, թե ինչպես է զարմացել՝ տեսնելով, թե Գերմանիայի համալսարանի ուսանողներն ինչպես են լվացվում։

«Չե՞մ պատմել կառավարության նիստում: Ռուսաստանցի բլոգեր էր, ասում էր՝ ամիսներով ուսումնասիրել եմ և նկատել, որ ուսանողները լվացվելիս ձեռքերն օճառելու ժամանակ ջուրը փակում են: Ասում եր՝ ես մի հոգու չեմ տեսել, որ ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը բաց պահի:

ատկերացրի՞ք չէ, աշխատում է ոչ մի կաթիլ ջուր ավել չօգտագործի: Իսկ մենք, որ մի հատ լավ չխշշա, մի 300 լիտր ատամները լվանալու ժամանակ չօգտագործենք, չի լինի: Սա կրթության հարց է, մենթալիտետ է, որը ձևավորվել է մանկապարտեզում, դպրոցում և աշխատանքային հարաբերությունների մեջ:

Լավ հիշեցի: Մեր շատ քաղաքացիներ էլ նախընտրում են ջրաչափերի վրա մագնիս դնել: Մինչդեռ կարելի է նույն ֆինանսական էֆեկտին հասնել այլ ճանապարհով, միաժամանակ հարգանքի արժանի գործելակերպ որդեգրելով: Սա ուրիշի մասին չէ, սա մեր մասին է: Էնպես չէ, որ ես առավոտյան լվացվելիս ծորակը փակել եմ»,-ասաց Փաշինյանը:

Կիսվել