Գերմանիայի կանցլերն Իսրայելի վարչապետին կոչ է արել «ավելի մեղմ լինել Իրանի դեմ ռազմական արշավում»

Աննա Անտոնյան Հունիս 19, 2025

Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ, կոչ արել՝ «ավելի մեղմ լինել Իրանի դեմ ռազմական արշավում»։

Ֆրիդրիխ Մերցը զրույցի ընթացքում արտահայտել է իր «սկզբունքային աջակցությունը» Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությանը, բայց նաև ընդգծել է հակամարտության դիվանագիտական լուծումներ գտնելու կարևորությունը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, թե «խորը հարգանք» է տածում Իսրայելի բանակի և քաղաքական ղեկավարության նկատմամբ, որոնք քաջություն ունեին հարձակվելու Իրանի վրա։ Այդ հայտարարությունից հետո՝ երեկ Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել էր Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Կիսվել