Գերիների վերադարձի և իմ գործունեության համար ինձ պետք չեն գործիքներ. Բորիս Ավագյան

Աննա Անտոնյան Ապրիլ 20, 2021

Ինձ պաշտոններ պետք չեն գերիների վերադարձի գործընթացին մասնակցելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը:

«Մեր գերիների հարցով մենք կազմակերպել էինք աշխատանքային քննարկում, որի հետևանքը տեսանք, դա ընկալվեց, որպես քաղաքական հայտարարությունների շարք, չնայած դա, իհարկե, գործընթացին չի խանգարելու: Մենք քննարկեցինք, թե ինչպես գտնենք լուծումներ ընդհանուր ուժերով և գտնենք պատասխանները: Ոչ մի դեպքում չեմ պատրաստվում աշխատանքից ազատման դիմումը վիճարկել, բացառվում է նաև, որ մտնեմ քաղաքականություն, ոչ մի դեպքում չի կարող լինել նման բան»,- ասաց նա:

Բորիս Ավագյանը նաև անդրադարձավ ԵԽԽՎ այսօրվա նիստին, փաստին, որ Ռուսաստանը դեմ է քվեարկել այդ օրակարգի քննարկմանը, որում ներառված է եղել նաև հայ ռազմագերիների վերադարձի քննարկման հարցը:

«Աբսուրդ է մտածել, որ Ռուսաստանը քվեարկել է Հայաստանի դեմ և չի կարող ստեղծվել իրավիճակ, երբ Ռուսաստանը մեր հարցի շուրջ կքվեարկի դեմ, նա քվեարկել է դեմ փաթեթին, որը եղել է դեմ իրենց շահերին»,- նշեց Բորիս Ավագյանը:

Կիսվել