Գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 14, 2022

Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը Կառավարության Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում ուսումնասիրվում են։ Այս մասին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա նշեց, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ երեկ գերեվարված մեկ հայ զինծառայող է նույնականացվել։

Հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունն  ապահովելու նպատակով Հայաստանը երեկ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ զոհերի ճշտված թիվը 49 է։

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

Կիսվել