Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Տ. Կիրակոս քահանա Աղոսյանին. Միջնորդել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը

Աննա Անտոնյան Ապրիլ 17, 2023

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կիրակոս քահանա Աղոսյանը:

Մայր Աթոռից  հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի միջնորդությունը և Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Կիրակոս քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։

 Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Աղոսյան ավազանի անուններով:

Կիսվել