Ծեծի են ենթարկել Արսեն Բարսեղյանին

Աննա Անտոնյան Մայիս 08, 2022

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Արսեն Բարսեղյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
"Հայաստանը այն երկիրն է, որտեղ հանցագործներին տալիս են ազգային հերոսի կոչում, իսկ հանցակիցներին  նախարար ։  
 Ինձ ամեն օր հետապնդման ենթարկող մարդիկ լավ կլիներ , որ իրենց քաղաքական տերերին ներկայացնեին իրենց կոռուպցիոն գործընթացները , որտեղ ես ոսկորի նման նրանց կոկորդին եմ։ Արցախից տարհանված ընտանիքներին սփյուռքի մեր հայրենակիցների հանգանակությունները գրպանվում են Անդրանիկ Փիլոյանի և Նարեկ Մկրտչյանի   կողմից ։ Ինչու Անդրանիկ Փիլոյանից   հետո չի ձերբակալվում նաև մյուս հանցակիցը ։ 
Ովքե՞ր են հանցագործների քաղաքական տերերը ։" 
Կոռուպցիայի դեմ պայքարի վերջին մոհիկան Արսեն Բարսեղյանը իր բարձրացրած խնդրի լուծմանը հետամուտ եղավ ։ Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ ։ 
Ըստ հավաստի աղբյուրների ֆեյսբուքյան գրառման պատճառով Արսեն Բարսեղյանը խնդիրներ է ունեցել նախ իր անմիջական ղեկավարի հետ , ապա նաև անհայտ անձանց կողմից ծեծի  է ենթարկվել ։
Երբ փորձեցինք լուրի իսկությունը ճշտել հենց Արսենից ,նա միայն հոգոց հանեց , ասաց, որ չեն մարսելու ,և որ վերևն Աստված կա, մի օր օրենքի ձեռքերը երկար կդառնան ,երբ խնդրեցինք մանրամասներ ներկայացնել ,ասաց ,որ օգուտ չկա, օրենքը իրենց ձեռքում է ։  
Մեր նույն աղբյուրների պնդմամբ սակայն պարզ դարձավ ,որ արդեն քանի օր Արսենի ընտանիքը փակված է տանը ,անգամ դպրոց երեխաները չեն հաճախում ։ Պատճառը ապրիլի 28֊ին դաժան ծեծն ու Արսենի նկատմամբ հետապնդումն է եղել։

Նկարը տրամադրել է Արսեն Բարսեղյանը ,երեխայի հեռախոսով նկարված։ 

Կիսվել