Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Աննա Անտոնյան Օգոստոս 23, 2023

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է առաջին նախագահի  մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարեւորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարեւորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ


Կիսվել