G7-ը պատրաստ է խստացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը մերժի Ուկրաինայում 30-օրյա հրադադարը

Աննա Անտոնյան Մարտ 14, 2025

Մեծ յոթնյակի (G7) երկրները կարող են խստացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկից։ 

Անդամ պետությունները քննարկել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ որպես պատասխան Մոսկվայի՝ հրադադարի չգնալու դեպքում։

Փաստաթղթում նշվում է, որ G7-ը պատրաստ է Ռուսաստանի համար «ավելացնել ծախսերը», եթե հրադադարի շուրջ բանակցությունները չբերեն ցանկալի արդյունք։

G7-ի կազմում ընդգրկված են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան։ Խումբը վերջին տարիներին բազմիցս խստացրել է տնտեսական և քաղաքական սահմանափակումները Ռուսաստանի նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինայում պատերազմի։


Կիսվել