Ֆրանսիայի նոր վարչապետը Սեբաստիան Լըկորնյուն է

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 10, 2025

Ֆրանսիայի նոր վարչապետի պաշտոնը կստանձնի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ 

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Սեբաստիան Լըկորնյուին նշանակել է վարչապետ։ Անհրաժեշտ համաձայնությունների հասնելու նպատակով նախագահը հանձնարարել է նրան խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ՝ երկրի բյուջեն ընդունելու և առաջիկա ամիսներին որոշումներ կայացնելու համար», — ասվում է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 9-ին վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդարանում չէր ստացել վստահության քվե։ Նրա կաբինետը հրաժարական է ներկայացրել: 

Կիսվել