Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրելու մասին

Աննա Անտոնյան Մարտ 27, 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել է Կիեւին 2 միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրելու մասին։ «Ես այսօր կարող եմ հայտարարել Ուկրաինային 2 միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրելու մասին», - ասել է Մակրոնը։ Ըստ նրա` փաթեթում ներառվել են հակատանկային հրթիռներ, ՀՕՊ միջոցներ, Mirage կործանիչների համար նախատեսված հրթիռներ, Mistral ցամաքային պաշտպանության հրթիռներ, ինչպես նաև զրահամեքենաներ:

Կիսվել