Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա զինադադար Ուկրաինայում

Աննա Անտոնյան Մարտ 03, 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաստատել մեկամսյա զինադադար, որը կներառի նաև օդային, ծովային հարվածների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների դադարեցում։

Մակրոնը նշել է, որ հրադադարի վերահսկումը կլինի «չափազանց դժվար», քանի որ ճակատային գիծը չափերով համեմատելի է Փարիզից Բուդապեշտ հեռավորությանը։

Ըստ առաջարկի՝ եվրոպական ցամաքային ուժերը Ուկրաինա կմտնեն միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո՝ որպես խաղաղապահներ։ Մակրոնն ընդգծել է, որ մոտակա շաբաթներին եվրոպական զորքեր չեն տեղակայվի Ուկրաինայում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լիովին տեղեկացված է այս նախաձեռնության մասին։

Կիսվել