Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը

Աննա Անտոնյան Հուլիս 31, 2023

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԷԵՎ) արտարժույթով՝ «BB-»-ից «B+»-ի, կանխատեսումը կայուն է, վկայում է գործակալության մամուլի հաղորդագրությունը։

Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական աճը։ Գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2023թ. կավելանա 7,2 տոկոսով, 2024թ.՝ 5,9, 2025թ.՝ 4,5 տոկոսով։

«Վերջին տարիներին , 2020թ. վարկանիշի իջեցումից հետո, Հայաստանում նկատվել է տնտեսության զգալի վերականգնում հաջորդական ցնցումներից հետո, եւ Fitch-ը ակնկալում է, որ այս դինամիկան կպահպանվի միգրանտների արտասովոր հոսքի պատճառով»,- գրել է գործակալությունը։

Գործոնների շարքում նշվել է նաեւ ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանի պետպարտքի հարաբերակցության զգալի նվազումը. անցած տարի այն կրճատվել էր 46,7 տոկոսով 2021-ին՝ 60,2, ինչին նպաստել է արժույթի ամրապնդումը։ 2023-2025թթ. գործակալությունը կանխատեսում է ցուցանիշի կայունացում 44,6 տոկոսի մակարդակում։

Բացասական վարկանիշային գործողություն կարող է նկատվել   ՀՆԱ-ի հանդեպ պետպարտքի հարաբերակցության էական ավելացման դեպքում, ինչպես նաեւ եթե աշխարհաքաղաքական ռիսկերը խափանեն երկրի տնտեսական աճն ու ֆինանսական կայունությունը։ Դրական վարկանիշային գործողության կարող է հանգեցնել վստահության ավելացումը տնտեսական աճի կայունության հանդեպ եւ աշխարհաքաղաքական ռիսկերի նկատելի նվազումը։ 

Կիսվել