Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին աջակցություն է հայտնել Վլադիմիր Զելենսկուն:
«Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երրորդ տարելիցը: Ես որոշեցի այս առիթով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ժամանել Կիև՝ հաստատելու մեր աջակցությունն Ուկրաինայի հերոսական ժողովրդին և ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Զելենսկուն», - նշել է Կոշտան:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Զելենսկուն անվանել էր «բռնապետ», մեղադրել Ուկրաինայում ընտրություն չանցկացնելու համար, նշել, որ Զելենսկին այլևս լեգիտիմություն չունի: