Եվրամիությունը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Աննա Անտոնյան Մարտ 14, 2025

Եվրամիությունը ողջունել է «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ» Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունները։

«Մենք ողջունում ենք երկու կողմերին  վերջին մի քանի տարիներին այս ուղղությամբ հաստատուն աշխատանքի համար՝ ինչպես երկկողմանի, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանին տեքստը վերջնական տեսքի բերելու ճանապարհը հարթելու համար», — ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ։

ԵՄ-ն լիակատար աջակցություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խոստացել «տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձաքննություն, եթե կողմերը դա խնդրեն»։

Կիսվել