Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողանա բժշկից իր մասին տեղեկանք ներկայացնի, որ ինքը հոգեբանական եւ բժշկական խնդիրներ չունի, այդ պարագայում մենք կարող ենք քննարկել բանավեճի հարցը

Աննա Անտոնյան Հունիս 06, 2021

 Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողանա բժշկից իր մասին տեղեկանք ներկայացնի, որ ինքը հոգեբանական եւ բժշկական խնդիրներ չունի, այդ պարագայում մենք կարող ենք քննարկել բանավեճի հարցը: Այս մասին «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Մեր պատասխանը շատ պարզ է, շատ հստակ, որ դավաճանի հետ, կապիտուլյանտի հետ մենք խոսելու, բանավիճելու որեւէ թեմա չունենք: Մենք ունենք մի օրակարգ` պետք է հեռացնենք այս իշխանությանը: Բայց քանի որ այս օրերին փորձում են հակաքարոզչություն իրականացնել մեր դեմ, ասելով, որ չեն գալիս, քանի որ ասելիք չունեն, ստիպված փակագծերը բացեմ: Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողանա բժշկից իր մասին տեղեկանք ներկայացնի, որ ինքը հոգեբանական եւ բժշկական խնդիրներ չունի, այդ պարագայում մենք կարող ենք քննարկել բանավեճի հարցը»,- ասել է նա:

Կիսվել